Շուշան Պետրոսյանն, իր ներկայացրած հայտարարագրերի համաձայն, 5 տարվա աշխատանքի դիմաց միայն 2 անգամ է աշխատավարձ ստացել. Ի՞նչ է թաքցնում պատգամավորը

loading...
 

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի եկամուտների մասին ArenaNews.am կայքը տեղեկացել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի  պաշտոնական կայքէջից: Այստեղ ամեն տարի օրենսդիր ու գործադիր  (և ոչ միայն) մարմինները ներկայացնում են տարեկան հաշվետվություն` իրենց եկամուտների մասին:

Չնայած օրենքի այս պարտադիր պահանջին, պատգամավորն, ինչպես երևում է, կարողանում է հեշտորեն շրջանցել այն՝ տարեկան հայտարարգրերը ներկայացնելով ըստ ցանկության: Շուշան Պետրոսյանն օրինակ չի ներկայացրել նախորդ տարվա եկամուտները: Նրա ֆինանասական միջոցների, անշարժ ու շարժական գույքի մասին տեղեկանում ենք միայն պաշտոնը ստանալու պահին՝ 2012-ին ներկայացրած հայտարարգրից: Ըստ այդմ՝ նրան է պատկանում բազմահարկ շենքում 2 բնակարան ու PORSCHE CAYENNE 3.2 մակնիշի մեքենա:

2013-ին՝ Շուշան Պետրոսյանը դարձյալ որևէ շարժ չի արել՝ որևէ գույք, թանկարժեք իր չի գնել, չի օտարել: Դրամական խնայած միջոցներ չի ունեցել, ստացել է  միմիայն աշխատավարձ, որը կազմել է մոտ 3 ու կես մլն դրամ:

2014-ին պատգամավորը կամայականորեն չի ներկայացրել իր եկամուտների մասին հայտարարագիր, 2015-ին էլ ներկայացրել է, բայց դատարկ թուղթ, որի վրա մեկ տող անգամ չկա իր եկամուտների մասին: Ինչպես երևում է այդ տարի ևս պատգամավորն աշխատել է՝ առանց աշխատավարձ ստանալու:

 

Շարունակությունը կարդացեք այստեղ

 

loading...