Այն ինչի մասին բոլորը լռում են. Իրական պատմություն, թե ինչպես Շուշան Պետրոսյանը միանգամից 200 սենդվիչ գնեց և ինչու

loading...
 

Վերջին շրջանում հայ հասարակության մեջ աճել է բացասական տրամադրվածությունը ՀՀԿ-ական պատգամավորների նկատմամբ: Եվ այդ «ատելի» պատգամավորների թվում էր նաև երգչուհի Շուշան Պետրոսյանը, ով համացանցում արժանացավ ծաղր ու ծանակի և վիրավորանքների:

Այդ առիթով Կոնստանտին Տեր-Նակալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ով ինձ երկար է հետևում, գիտի, որ ես քիչ եմ անդրադարձել մեր՝ Avenue 37 բարեգործական պրոյեկտին` դրա գործունեության դադարից հետո: Սակայն մի այսպիսի դրվագ պատմեմ, որը կոնկրետ Շուշանի հետ կապ ունի...

Շուշանն ամեն տարի ու տարիներ շարուակ Արցախում ծառայող զինվորների տասնյակ ծնողների է տանում իրենց զավակների մոտ: Վստահեցնում եմ` ոչ պետբյուջեի հաշվին: Այդպիսի այցերից մեկի ժամանակ, Շուշանը օրապահիկը գերադասեց պատվիրել մեզ մոտ` իմանալով, որ ամեն սենդվիչը երևի մի երկու անգամ ավելի թանկ կլիներ, քան ասենք` շաուրման: Արեց, որովհետև գիտեր, որ ողջ շահույթը գնում էր բարեգործության ու կրկնում եմ` արեց ոչ բյուջետային փողերով: 200 սենդվիչ...

Ի դեպ, ով Ավենյուում եղել է` կհիշի, որ թեյավճարներ չկային, իսկ դրանց փոխարեն ցանկացողները կարող էին կարիքավորների ճաշի համար վճարել: Նվիրատվությունները ֆիքսվում էին էկրանի վրա, իսկ հայտնի դեմքերի հետ մենք նկարվում էինք ու տեղադրում ֆեյսբուքում, որպեսզի այդ թվում այդ միջոցով խրախուսենք մյուս քաղաքացիներին ու լուսնկարվելու առաջարկը հենց մենք էինք անում: Ասածս ինչ է` Շուշանը, որը շաբաթը երկու-երեք անգամ մեր մոտ էր ու ամեն անգամ 40 կարիքավորի ճաշի համար հավելավճար էր թողնում, այդպես էլ չնկարվեց մեր հետ: Զուտ չնկարվեց...

Շարունակությունը` այստեղ

loading...