Օրենքի առաջ բոլորը հավասար են. Օսիպյանը՝ Վովա Գասպարյանին ձերբակալելու մասին ՏԵՍԱՆՅՈՒԹ

loading...
 

Կառավարության նիստին ժամանող նոր ոստիկանապետ Վալերի Օսիպյանից ՀԺ-ի լրագրողը հետաքրքրվեց՝ եթե անհրաժեշտություն լինի ձերբակալել նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանին կամ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանին, ինքը պատրա՞ստ է, ունի՞ նման համարձակություն:

«Մեր երկրում չկա անպատժելի մարդ, օրենքի առաջ բոլորը հավասար են»,- ասաց Օսիպյանը:

Դիտարկմանը, որ նա խաղաղ ցուցարարներին բերման է ենթարկել, Օսիպյանն ասաց.
 
«Ես եղել եմ առաջնագծում, իրավապահ մարմնում: Ամեն ինչ կանեմ, մեր հանրությանը մենք ցույց կտանք, որ միշտ եղել ենք ձեր կողքին»,- ասաց նա:
loading...