«Թող ինձ ների իմ կինը, բայց չորրորդ ամուսնությունս անխուսափելի է». Դավիթ Գրիգորյանը պատմում է ավանդույթ դարձած իր բազում ամուսնությունների մասին

loading...
 

Դերասանը, պարզվում է, ավանդույթ է դարձրել իր համար ամուսնանալը և մեծ փորձ ունի այդ կյանքում: Այսօր նա, ունենալով իր 3-րդ ամուսնությունն, արդեն մտածում է 4-րդի մասին: Այս ամենի մասին և էլ ավելի զարմանալի բաներ նա անկեղծանում և պատմում է հարցազրույցում:

– Կհիշե՞ք  Ձեր առաջին սերը:

– Այն «պլատոնական էր» ու առաջին դասարանում։ Ես տարված էի մի խելացի աղջնակով, որի հանդեպ զգացմունքս «ադամական» էր, ասել կուզեմ, զուլալ, անփորձ ու այնքան հմայիչ։ Ու, բնավ, պարտադիր չէ, որ առաջին սիրո մասին խոսելիս վերադառնամ վաղ պատանեկություն ու գիտակցված զգացմունքի մասին խոսեմ։ Հակառակը՝ յուրաքանչյուր գեղեցիկ բան մարդու մեջ ձևավորվում է մանկուց։
Ինչևիցե, կարծում եմ, որ յուրաքաչյուրիս կյանքում սիրո արտահայտումը ձևավորվել է ճիշտ այնպես, ինչպես ինձ մոտ շատ վաղուց։

– Կհիշե՞ք Ձեր առաջին ժամադրությունը: Ի՞նչ անմոռանալի բան է պատահել, որ չեք կարող երբեք մոռանալ:

– Իմ առաջին ժամադրությունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 5-ին։ Այն նշանակված էլ չէր։ Ես, իմ կարճ ու կիսախելագար մտքով տրամադրվել էի, որ այդ ժամին պիտի ծաղիկներ հասցնեմ սիրածս աղջկան, դնեմ նրա ննջարանում ու գիշերով ճամփա էի ընկել դեպի նրանց տուն՝ գրպանումս անգամ տաքսիու գումար չունենալով։ Ամեն ինչ սկսվեց փախուստով։ 15 տարեկան էի։ Բարձերը անկողնուս մեջ դասավորեցի այնպես, որ չզգացվի, թե ծածկոցի տակ մարդ չկա, ու մայրս չնկատի բացակայությունս, (հայրս տեղյակ էր փախուստիս մասին)։

Երբ հաջողությամբ դուրս եմ գալիս տնից ու ճանապարհ ընկնում, հայրս անհանգստացած արթնանում է, վառում պատշգամբի լույսն ու պատուհանից հետևում, թե ինչպես եմ ես հեռանում։ Ինչ խոսք, մայրս արթնանում է, հասկանում, որ տանը չեմ ու, պարբերաբար պնդելով իմ վերադարձը, վիճում հայրիկիս հետ։ Հայրս, իհարկե, կցանկանար, որ ծաղկեփունջը տեղ հասցնեի, բայց մայրական անհանգստությունն ավելի ուժեղ է գտնվում, ու ես հետ եմ վերադառնում տուն, ինչի համար մինչ օրս զղջում եմ:

– Ամուսնությունների հարուստ փորձ եք ձեռք բերել: Կպատմե՞ք Ձեր առաջին ամուսնության մասին:

– 24 տարեկանում եմ ամուսնության առաջարկություն արել առաջին անգամ։ Փարիզում էինք. հանդիպեցինք Նոտղդամ դե Պաղիի դիմաց։ Ցուրտ էր, բայց հանդիպման ջերմությունը շատ ուժգին էր։ Միասին գնացինք մեր վարձած բնակարանը, որտեղ միասին պիտի ապրեինք մի ամբողջ հավիտենություն՝ հինգ օր։ Ես վստահ էի, որ կողքիս հենց այն կինն է, ով ողջ կյանքում պիտի կողքիս արթնանա։
Միասին գնացինք նշելու Ամանորի գիշերը Էյֆելյան աշտարակի տակ և ուղիղ կեսգիշերին, երբ Էյֆելը պայծառացավ վառ լուսերով, ծնկի եկա ու ամուսնության առաջարկություն արեցի նրան։
Ֆանտաստիկ հիշողություն է, բայց դա անցանք:

Երկրորդ անգամ շատ հապճեպ ստացվեց։ Ծնդդյանս օրն էր։ Պատրաստվում էինք նշել բարեկամներով։ Գերմանիայից նոր էի ժամանել ու արդեն տարված էի նրանով։ Այնքան կրքով էի համակված երկրորդ անգամ, որ հանկարծակի ինչ-որ նյուտոնական էվրիկա վառվեց գլխիս մեջ, վեր թռա, առանց վարանելու բոլորից ներողություն խնդրեցի, որ պիտի բացակայեմ մի ժամով, բռնեցի նրա ձեռքն ու գնացինք ԶԱԳՍ։

loading...