Ե՞րբ չի կարելի սուրճ խմել

loading...
 

Ճարպային սնունդը կտրուկ բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը, իսկ սուրճն այս ցուցանիշը կրկնապատկում է։

Արագ պատրաստվող ճարպային սնունդը վնասակար է առողջության համար։ Սակայն եթե համբուրգերից ու ֆրիից հետո խմում ես նաև սուրճ, ապա վնասակար ազդեցությունը մեծանում է, պնդում եմ կանադացի գիտնականները։

Անգամ առողջ մարդու արյան մեջ շաքարի մակարդակը կտրուկ բարձրանում է այն բանից հետո, երբ նա ճարպոտ սնունդ է ուտում։

Հետազոտության արդյունքները խոսում են այն մասին, որ ճարպը խանգարում է արյան մեջ գլյուկոզայի նորմալ ներծծմանը, իսկ սուրճն էլ ավելի է վատթարացնում ազդեցությունը։

Փորձագետները բացահայտել են, որ ճարպոտ սնունդը բարձրացնում է արյան մեջ շաքարի քանակությունը մոտ 32 տոկոսով։ Հետազոտությանը մասնակցած կամավորների մոտ, ովքեր ճարպոտ սննդից հետո սուրճ են խմել, այս ցուցանիշը կազմել է 65 տոկոս։ Սա նշանակում է, որ ճարպոտ սնունդն ազդում է օրգանիզմի աշխատանքի վրա մի քանի ժամ շարունակ։

 
loading...