Ձեր բջջայինի վրա 10 անգամ ավելի շատ միկրոբ կա, քան զուգարանակոնքի. ահա, թե ինչու

loading...
 

Որքան էլ առօրյայում բջջայինը հաճախ օգտագործեք, պետք է չափի զգացում ունենաք. զուգարան հեռախոսով մի գնացեք

Բջջայինը դարձել է կյանքի անբաժանելի մաս, ավելին այն մասնակցում է մեր առօրյայի բոլոր ռիտուալներին` ճաշի սեղանից մինչև բժշկի գնալ: Բայց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բջջայինները շատ ավելի միկրոբ ու բակտերիա են պարունակում, քան մարդիկ կարծում են:

Ըստ էության, ձեռքերը հենց այդ բակտերիաները փոխանցողներն են, որոնք ավելի ուշ հայտնվում են բջջայինի վրա: Վերջին հետազոտության համաձայն, մարդիկ իրենց բջջայինը ստուգում են օրվա մեջ 47 անգամ, ինչը միկրօրգանիզմների համար հնարավորությունն է ձեռքերից տեղափոխվելու հեռախոսի վրա:

Միչիգանի համալսարանի Առողջապահության ֆակուլտետի դասախոս Էմիլի Մարտինի խոսքով, կապ չունի, եթե Դուք ձեր ձեռքերը լվանում եք, որովհետև դրանից առաջ և հետո միևնույն է հպվում եք հեռախոսի հետ, որի վրայի բակտերիաները շատ արագ վերադառնում են ձեռքերը:

Հետազոտության համար, ավագ դպրոցի աշակերտի հեռախոսի վրա կան 17 հազար բակտերիայի մանրէներ:Արիզոնայի համալսարանի գիտնականները պարզել են, որ բջջայինների վրա կա 10 անգամ ավելի շատ մանրէ, քան զուգարանակոնքի վրա:


 

Գիտնականները նշում են, որ այսպես թե այնպես մեր ձեռքերի վրա կան միկրոբներ, որոնք առողջությանը վտանգ չեն ներկայացնում: Ուղղակի այդ միկրոբները մաշկի բնական յուղայնության պատճառով փոխանցվում են հեռախոսին` ամեն անգամ երբ մենք զանգում ենք, էլ. նամակ կամ կարճ հաղորդագրություն ուղարկում: Հետազոտության համար, բջջայինների վրա հայտնաբերված միկրոբներից դուք չեք հիվանդանա: Օրինակ, բջջայինների վրա գիտնականները հայտնաբերել են ստաֆիլակոկի մանրէ, բայց դա դեռ չի նշանակում, որ դուք վարակված եք: Ավելին, մեզ շրջապատող միջավայրը ստերիլ չէ և հնարավոր չէ պարփակվել բացարձակ մաքուր միջավայրում:

Թեև որոշ բակտերիաների առկայությունն, այնուամենայնիվ, մտահոգիչ է: Հետազոտությունը պարզել է մի քանի վտանգավոր պաթոգեններ բջջային վրա, ներառյալ ստրեպտոկոկ (Կոկորդի ստրեպտոկոկային բորբոքումը կամ սուր ըմպանաբորբը մի հիվանդություն է, որի հարուցիչը «Ա» խմբի ստրեպտոկոկ կոչվող բակտերիան է։ Սուր ըմպանաբորբն ախտահարում է կոկորդը և նշագեղձերը), MRSA ( ստաֆիլակոկի բակտերիա, որը ախտահարում է քիթը), և էտերիխիա:

Այս բակտերիաների առկայությունը հեռախոսի վրա, դեռ չի նշանակում, որ դուք արդեն վարակված եք: Բայց դա նշանակում է, որ կա հավանականություն դրանով վարակվելու: Ավելին, դուք կարող եք վարակվել ցանկացած վիրուսով, նույնիսկ հարբուխով, եթե օրինակ ինչ-որ մեկը փռշտացել է Ձեր հեռախոսով խոսելիս ու հետո այն փոխանցել Ձեզ:

Բարեբախտաբար, կան ուղիներ չեզոքացնելու այդ միկրոբները: Նախ, որքան էլ դա անհավանական թվա, բայց դադարեցրեք օգտագործել բջջայինը զուգարանում: Ահա թե ինչու. երբ դուք զուգարանի ջուրը քաշում եք, կոյուղաջրի ցողունները հայտնվում են նաև զուգարանից դուրս և առաջին հայացքից կարող է չնկատեք, որ ջրի կաթիլ կա բջջայինի վրա:


 

Պրոֆեսորների խոսքով, բջջայինով զուգարան գնալը նույնն է, որ դրանից հետո ձեռքերը չլվանալը: Որովհետև նույիսկ եթե ձեռքերը լվացված են, ապա վայրկյաններ հետո դիպչելու ենք արդեն վիրուսակիր հեռախոսին:

Բացի զուգարանից, պետք է պարբերաբար մաքրել բջջայինի էկրանը: Շատերը դա անում են խոնավ անձեռոցիկով: Մանրէների դեմ պայքարում փորձեք այն մաքրել սպիրտային հեղուկով, որի 60%-ը ջուր է, 40%-ը` սպիրտ: Խառնեք ջուրն ու սպիրտը, թրջեք կտորով ու մաքրեք: Շաբաթը մեկ անգամ մաքրելը բավարար է: Այդքանով հանդերձ, վիրուսներից հեռու մնալու լավագույն տարբերակը օրը մի քանի անգամ ձեռքերը լվանալն է:

 

 
loading...