Հրապարակվել են սենյակային բույսերի օգտակարության առնչությամբ հետազոտության արդյունքները

loading...
 

Մելբուրնի համալսարանի մասնագետների հետազոտության համաձայն՝ նույնիսկ միջին չափերի մեկ սենյակային բույսը կարող է մինչեւ 25%-ով բարելավել տան օդի որակը, ինչպես նաեւ բարձրացնել տրամադրությունն ու կենտրոնացման մակարդակը: 

«Սենյակային բույսերը բարենպաստ ազդեցություն են ունենում առողջության վրա, հարմարավետ, բնական միջավայր ստեղծում, որն այնքան պակասում է քաղաքների բնակիչներին: Երբ մենք բնության հետ կապ ենք զգում, մեր ուղեղը թուլանում է եւ ավելի լավ է գործում»,- բացատրում է դոկտոր Դոմինիկ Հեսը, գրում է «Моя планета»-ն:

 

Դեռեւս 1989 թվականին NASA-ն հրապարակել է իր հանրահայտ հետազոտությունը, որում նշել է սենյակային այն բույսերը, որոնք լավագույնս են ազդում օդի որակի վրա: Դրանք են՝ սպատիֆիլումը, Մարգինատա եւ Վարնեկի վիշապածառերը, անգլիական բաղեղը: Այս բույսերի տերեւները շնչառություն ապահովող ամենամեծ քանակությամբ բջիջներն ունեն: Որքան դրանք շատ են, այնքան բույսն ավելի լավ է մաքրում օդը: 
Մելբուրնի համալսարանի հետազոտության հիման վրա Plant Life Balance-ը բջջային հավելված է մշակել, որը կարող է օգնել կատարյալ սենյակային բույսն ընտրել:

 

loading...